Ռուբայաթներ

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Չարենցը ցանկանում է ասել , որ մարդը տեսնում է այն ինչը կարողանում է տեսնել աչքերով , և անտեսում է սրտի ու հոգու ձայնը ,չնայած նրան , որ դրանք ավելի կարևոր են և ճիշտ:

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

Այստեղ Չարենցը ասում է , որ , եթե լինելու բան է այն կլինի , երկրի ընթացքին չես կարող հակառակվել ,եթե քո արվածը երկրին հակառակ է այն ուղղակի չի լինի , թեկուզ լինես շատ հզոր

 

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Ինձ թվում է Չարենցը ցանկանում է ասել , որ բոլորը անցողիկ են , աշխարհում քեզ պես դեռ շատերը կլինեն , այսօր դու կաս վաղը չկաս , բայց դրանից չի փոխվում ոչինչ:

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

Կորցնելով ,չգնահատող մեկին , դու չես կորցնում ոչինչ , հմայքդ  ու փայլդ դեռ կան ու կլինեն :

Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։

 

Կարծում եմ , Չարենցը ցանկանում էր ասել , որ մարդ ձգտում է հեշտին , ձգտում է անփոփխին և վախենում է սխալվել , չգտնելով կայունը , իր հաշիվը նա իր վերքերը թաղում է գինու մեջ ու դրանով սկսում գնահատել ամբողջը:

Advertisements

Փոփ երաժշտություն

Փոփ երաժշտություն տերմինն ունի երկակի նշանակություն: Լայն իմաստով որպես փոփ երաժշտություն կարող է դիտվել ցանկացած զանգվածային երաժշտություն, այդ թվում՝ ռոքը կամ էլեկտրոնային երաժշտությունը, նեղ իմաստով՝ հանրային երաժշտության առանձին տեսակ, որն ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ: Փոփ երաժշտություն ժանրի հիմնական առանձնահատկություններն են պարզությունը, մեղեդայնությունը, վոկալային հենքը եւ ռիթմը, որտեղ քիչ ուշադրություն է դարձվում երաժշտության գործիքային հատվածին: Փոփ երաժշտության հիմնական ու, կարելի է ասել, միակ կոմպոզիցիան, երգն է, իսկ երգի տեքստը, որպես կանոն, նվիրված է անձնական զգացմունքներին: Փոփ երաժշտությունը ներառում է այնպիսի ենթաժանրեր, ինչպիսիք են եվրոփոփը, լատինոն, դիսկոն, էլեկտրոփոփը, պարային երաժշտությունը և այլն: Երաժշտական քննադատներն առանձնացնում են փոփ երաժշտության՝ որպես երաժշտական ժանրի մի քանի չափանիշներ: Մասնավորապես՝ երգը կառուցվում է տուն-կրկներգ սխեմայով: Փոփ երգերից պահանջվում է պարզ, հեշտությամբ հիշվող մեղեդի: Փոփ երաժշտության մեջ կարևոր դեր է խաղում ռիթմիկ կառուցվածքը: Փոփ երաժշտության տեքստերը, որպես կանոն, նվիրված են անձնական ապրումներին, զգացմունքներին, սիրուն և այլն:

Սլավոնների մշակույթը

Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել թե ովքերեն սլավոնները և որտեղից են սկիզբ առել, ինչով են զբաղվել հին սլավոնները և ինչ աստվածների են երկրպագել:

 

Ժամանակակից պատմաբաներն անվանում են սլավոններին ցեղախմբեր,որոնք բնակեցրել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքները և խոսել են այսպես կոչված <սլավոնական բարբառներով:<Սլավոն բառի ստուգաբանությունը անհայտ է, սակայն գիտն ականների մեծ մասը համոզված է , որ այն ծագել է Դնեպր գետի հինավուրց անվանումից` Սլավուտիչ և հենց այդ խոշոր գետի անունով էլ կոչվել էին դրա հովտում բնակվող մարդիկ:Այսօր 100-ից ավելի ցեղեր համարվում են սլավոնական, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 3 հիմնական խմբերի, ըստ բնակության տարածաշրջանի, հարավային սլավոններ, արևելյան սլավոններ, և արևմտյան սլավոններ: Հարավ սլավոնական ժողովուրդների կազմում ներառված են այն էթնիկական խմբերը որոնք բնակեցրել են Բալկանյան թերակղզին, Ռումինիա,Ալբանիա,Խորվատիա,Չերնոգորիա,Բուլղարիա, Սերբիա և այլն: Արևելա-սլավոնական ժողովուրդների կազմում են մտնում այն ցեղերը, որոնք ապրել են Ուկրաինայի տարածաշրջանում ( բացառությամբ Ղրիմի և որտեղ ապրում էին թյուրքերը )Բելարուսիայում, Ռուսաստանի Եվրոպական հատվածում:Արևմտյան սլավոնների դասին են պատկանում ավելի քան 50 էթնիկական խմբեր, որոնք բնակեցրել են այժման Լեհաստանի, Սլովակիայի,Սլովենիայի, Չեխիայի տարածաշրջաններ և այլն: Ցեղերը , որոնց այսօր ընդունված է անվանել սլավոնական իրականում ունեցել են բազում միանման հասարակական կարգեր, համոզմունքներ և մշակութային ավանդությներ ինչպես նաև խոսել են նման լեզուներով:Սակայն այն պատճառով, որ այս բոլոր ցեղերն ապրում էին հսկայական տարածքում սփռված, տարբեր սլավոնական ցեղերի մշակույթն ու կրոնը ակնհայտորեն տարբերվում է:Նախքան Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը հին սլավոնները դավանել են հեթանոսական կրոն, բոլոր ցեղերի կրոնում դիտվում էին անիմիզմի և բազմաստավծութան տարրեր: Սակայն, ի տարբերություն, հին եգիպտացիների, հույների և հռոմեացիների, սլավոնները ավելի քիչ ժամանակ էին տրամադրում առանձին աստվածների պաշտամունքին և ամենից շատ հարգում էին հենց բնության ոգիներին:Օրինակ, արևելյան սլավոների կրոնում կային շատ հոգիներ, դևեր և տարբեր գերբնական արարածներ, սակայն դրանցից շատերը, անձնավորված չէին և չունեին անուններ:Մարդիկ ուղղակի ողորմություն էին խնդրում անտառի գետի կամ այլ հոգիներից: Բացի անիմիզմից , այսինքն շրջակա միջավայրի առարկաների, ինչպես նաև բնության ոգեշնչում,հին սլավոնների կրոնում կար նաև հավատ դևերի հանդեպ: Սակայն ի տարբերություն այժմյան քրիստոնյաների, սլավոները դևերին ընդունում էին, ոչ թե որպես ոգիներ, այլ որպես գերբնական արարածների, որոնք հանդիպում էին շնչավոր և անշունչ բնության ստվերներ կամ ոգիներ:Հին սլավոների կրոնում առկա ևս մի վառ կետերից էր տոտեմիզմը հավատը սուրբ կենդանիների հանդեպ: Հիմնականում տոտեմական կենդանիներ էին հանդիսանում հյուսիսային եղջերուն, արջը կամ վայրի խոզը, սակայն ի տարբերություն հնդիկների հավատի, սլավոնների կրոնում չկար արգելք սուրբ կենդանիների սպանութան հարցում: Ավելի ուշ տոտեմական հավատները միախառնվեցին բազմաստվածութան հավատին և սուրրբ կենդանիները համարվեցին աստվածների ուղեկիցներ կամ էլ նույնիսկ, նրանց մարմնացումներ, Օրինակ` սլավոնները հավատում էին Պերունային, ով կրակի աստվածն էր, ում ուղեկցում էր վայրի խոզը: Հին սլավոնների կրոնում այնքանել շատ չէին անձնավորված աստվածները, բացի այդ տարբեր ցեղեր պաշտում էին ինչպես ընդհանուր աստվածների ալյլ նաև իրենց իսկ 2-3 աստվածներին : Ինչը վերաբերվում է արևելյան սլավոնների կրոնին, իրենց ամենապաշտելի աստվածներն էին: Պերուն-շանթ ու կայծակի աստվածը: Վելես-հարստության և անասնաբուծության աստված: Մակոշ-պտղաբերության աստված Ավարոգ-երկնքի ու կրակի աստված: Լադա-գեղեցկության և սիրո ինչպես նաև ամռան աստվածուհի: Լեյլա- Լադաի դուստրը և գարնան աստվածուհին: Խորա -արևի աստված: Հին սլավոնների գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսություններ և որսորդությունը:Արաբ պատմիչները ասում են, որ հացը հին սլավոնների ամենակարևոր և սիրելի ուտլիքներ: Հին սլավոնները իրենց աստվածներին զոհաբերում էին միս կամ հաց, ըստ սլավոնների աստվածներին պետք է զոհաբերեիր այն ինչով դու ինքդ ես սնվում: Իոն Յակուբը նշում էր, որ սլավոնները ջանասիրաբար էին զբաղվում գյուղատնտեսությամբ քան ցանկացած այլ ժողովուրդ:Անասնապահությունը նույնպես հնուց ի վեր եղել է սլավոնների զբաղմունքներից մեկը և դրա ապացուցյն է հնագիտական տեղեկություննրը և ընտանի կենդանիների ոսկորների մնացորդները:Ձիերի, ոչխարների, խոզերի և այծերի ոսկեները վկայում են այդ մասին: Ի դեպ թռչունների ոսկորների մնացորդները ինչպես օրինակ հավերինը թույլ են տալիս ասել, որ սլավոնները զբաղվել են թռչնաբուծությամբ: Արաբական և բյուզանդական գրողների գրառումները հիշեցնում են սլավոնների զոհաբերությունների մասին (օրինակ, ցուլեր, շներ, աքլորներ, ) որոնք նույնպես համընկնում են հնագիտական տվյալների հետ: Այն, որ անասնապահությունը լայն տարածում է ունեցել, փաստում է մսային մնացորդի օգտագործումը, որի:Ուտում էին ոչ միայն եզան և ոչխարի միս , այլ նաև ձիու միս: Որի մասին փաստում է մարենագրական գրությունը :

 

Վերլուծություն Փոքրիկ դրախտը

Կարծում եմ մարդկանց համար երջանկությունը տարբեր է , բայց, եթե նրանց երջանկացնում էին այդ փոքրիկ ձկնիկները, ապա դա նույնպես երջանիկ լինելու ինչ, որ ձև էր, սակայն նրանց երջանկությունը կասկածելի էր, որովհետև ձկնիկները մի օր կարող էին վերջանալ:

Բելառուսական տարազ

Բելառուսի ազգային տարազների մասին առաջին փաստագրական նյութերը թվագրվում են 16-րդ դարին: Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, ունի բազմադարյա պատմություն։ Սա ապացուցվել է հնագիտական պեղումների և ճանապարհորդների փաստագրած նյութերի արդյունքների հիման վրա։

Բելառուսական հագուստների գլխավոր առանձնահատկությունը սպիտակի չափազանց մեծ օգտագործումն է: Այդ գույնը բնորոշ է բելառուս ժողովրդին: Ավելի վաղ մարդիկ առնչվելով բնության հետ հագուստների ստեղծման գործում օգտագործել են նաև բնական նյութեր: Գործվածքներում կիրառվել է բուրդ, եղինջ և  կտավատ: Ավելի նոր շրջանում բելառուսկաան հագուստներում մեծացավ նաև մետաքսի դերն ու նշանակությունը:

Գյուղացիության շրջանում տարածված էր խոտաբույսերի և հատապտուղների միջոցով ազգային տարազների պատկերազարդման և գունավորման երևույթը:  Դարերի ընթացքում այս երկրի ազգային հագուստները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների՝ պահպանելով իրենց ինքնատիպությունը:

Լուցկիներով աղջիկը վերլուծություն

Այս պատմվածքը ամեն ամեն մեկը կարող է հասկանալ յուրովի, նայած թե ինչ տեսանկյունից ես նայում , կարծում եմ այստեղ իմաստները մի քանիսն են, յուրաքանչյուրնել կարևոր են, սակայն ինձ համար ամենակարևոր իմաստը դա այն էր , որ եթե մարդիկ գտնվեին փոքր ինչ գթասիրտ ամենինչ այլ ընթացք կսատանար, այստեղ բոլորը անտարբեր էին աղջկա նկատմամբ իսկ, եթե մի փոքր բարի լինեին և ուշադիր , և թեկուզ չնչին բանով օգնեին ապա աղջիկը կապրեր: Բայց ամենամեծ մեղքը, ծնողներինն էր:

Ստուգում

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք
2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան
3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ-
4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ
2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի
3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ
4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն
2) ա-թուն, ա-համարհել, կ-ծել, եղե-ական
3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ
4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ
2) այս-ր, ան-թ, օրեց-ր, առ-ղջ
3) ապ-րինի, օրըստ-րե, վատ-որակ, հայ-րդի
4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

  1. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
    1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
    2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
    3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
    4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա.
    1) հոգյակ
    2) սիրել
    3) առվակ
    4) մատենագիր

    9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
    1) գրել տալ
    2) ովևէ
    3) երազ
    4) գուցե

    10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
    1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
    2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
    3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
    4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

    11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
    1) Մ. Խորենացի
    2) Փ. Բուզանդ
    3) Ղ. Փարպեցի
    4) Ագաթանգեղոս

  2. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.
    1) Նահապետ Քուչակ
    2) Շնորհալի
    3) Գրիգոր Նարեկացի
    4) Ֆրիկ13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
    Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
    Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
    Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
    Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
    1) «Վազող ջրին»
    2) «Ազատություն»
    3) «Իտալացի աղջկա երգը»
    4) «Մանկության օրեր»

    14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը.
    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
    Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
    1) հանելուկ
    2) քառյակ
    3) խաղիկ
    4) բանաստեղծություն

    15. Ո՞վ է «Մերոնք» շարքի հեղինակը.
    1) Ավ. Իսահակյան
    2) Հ. Թումանյան
    3) Դ. Դեմիրճյան
    4) Ս. Զորյան

 

  1. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
    … Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
    Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…
    1) Ֆրիկ. «Գանգատ»
    2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
    3) Խորենացի. «Ողբ»
    4) Սայաթ-Նովա. «Արդար դատե»17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով.
    1) «Հոգեհանգիստ», «Գութանի երգը»
    2) «Բարձրից», «Հայոց վիշտը»
    3) «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում»
    4) «Հին օրհնություն», «Խրճիթում»

    18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
    ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
    բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
    գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
    դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
    1) գ, ա, բ, դ
    2) գ, դ, ա, բ
    3) բ, դ, գ, ա
    4) բ, ա, գ, դ

    19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
    Ի համատարած ծովէն
    Պղպջէր գոյնն այն ծաղկին,
    Երփին երփնունակ ծաղկին
    Շողշողէր պտուղն ի ճղին:
    1) «Տաղ հայտնության»
    2) «Տաղ հարության»
    3) «Տաղ վարդավառի»
    4) «Տաղ ծննդյան»

20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ

Կոմիտասյան դասեր

Կոմիտասյան դասերdownload

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ… Մարտիրոս Սարյան

Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝  պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:

****
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:

  • Այցելություն պանթեոն
  • Կոմիտաս- Սևակ
  • Պերճ Զեյթունցյան «Վարք մեծաց»
  • Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»1899 թվականեն սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ: Երեք տարի Կոմիտասին հետ օր ու գիշեր նույն երդիկին տակ ապրելով, մոտեն ճանչցա անոր նկարագրի գծերը…

    Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:

    Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն: Կոմիտաս բացառիկ դուրեկան ձայն մը ուներ և արժանացած էր Խրիմյան Հայրիկի մասնավոր համակրանքին, Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ, տոնական օրերը, Կոմիտասը կղեկավարեր դպրաց դասը և պատասխանատու էր խորանեն երգված սաղմոսերգություններու և ավետարաններու ընթերցման:

  • Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան
  • «ԱՅԴ ՀԱՑԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ ՉԷ…»
  • Կոմիտաս պետք է հնչի ամեն մի շուրթից—   սիրերգեր
  • Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին եղել է» ( Երևան, 2002)

էմո-ենթամշակույթ

Էմո` (Emotiolal): Շատերս ենք լսել նրանց մասին և կա´մ խուսափել ենք փորձելու հասկանալ սրանց, կա´մ ել ընդամենը վախեցել, խճճվել այս սարդոստյնի մեջ: Ճիշտ էլ արել ենք, կասեի ես, սակայն իմանալ և թեկուզ զգուշանալու համար: Էմո ոճի մարդիկ չունեն ինչ որ լուրջ կազմակերպություններ, որոնք ագրեսիվ գործողությունների միջոցով վնասեն հասարակությանը, մարդկանց ինչ-որ խմբի: Սակայն, այս բոլորից զատ, նրանց հոգեկան վիճակն էլ հասկանալ բավականին դժվար չէ: Ինչպես նշեցինք Էմո նշանակում է Էմոցիոնալ մարդ, որը, էմոցիաները չկարողանալով վերահսկել, հանձնվում է զգացմունքի ազդեցությանը և, ընկնելով հոգեկան ծանր աֆեկտի վիճակի մեջ, կա´մ ձեռք է բերում ծանր փսիխոնևռոզ, կա´մ ծանր նևրոզային վիճակում դիմում ինքնասպանության և նման անհեթեթությունների: Հաճախ զբոսնելիս կամ ուղակի անցնելիս ինչ-որ տեղ նկատել ենք սև ու վարդագույն շորերով, մեկ աչքը ծածկող մազափնջով, ջիսե տաբատով, <> տեսակի սպորտային կոշիկներով, բազմաթիվ անհեթհեթ նկարներով կրծքանշաններով աղջիկների և տղաների, որոնք փակցրել են դրանք իրենց տաբատին և պայուսակներին ու կա´մ զզվանք արտահայտելով անցել, կա´մ երկար նայել` փորձելով հասկանալ, թե ինչու°… չգտնելով պատասխան` թափահարել ձեռքը ու անցել: Իսկ արդյո°ք մենք էմոցիոնալ չենք: Իսկապես, բոլորս էլ էմոցիոնալ մարդիկ ենք, սակայն ի տարբերություն էմո ոճի մարկանց, մենք կարողանում ենք մնալ գոնե բարոյականության սահմաններում, կամ, որոշ մեր մեջ եղած սկզբունքների, չենք զրկում մեզ կյանքից:Էմո մարդկանց մեծամասնությունը Հայաստանում կազմում են 11-ից մինչև 18 տարեկան աղջիկները և 15-ից մինչև 18 տարեկան տղաները: Սակայն Հայաստանում տղա էմոները կազմում են փոքրամասնություն:էմո մարդկիկ ավելի շատ էգոիստ մարդիկ են, որը, հասկանալ առաջին հայացքից, դժվար է: Նրանց հետաքրքրում են միայն իրենց զգացմունքային վիճակը, իսկ այդ վիճակն է` << Սուիցիզմը>>: Նրանց ներքուստ դուր է գալիս այդ վիճակը, նրանք բավականություն են ստանում դրանից, էմո մարդկանց հատուկ է <>: Էմոները հաճույքի օբյեկտ կարող են դարձնել ոչ միայն իրենց ընկերներին, ընկերուհիներին, այլև` ցավը, առարկան և այլն: Նրանց դուր է գալիս զգացմունքային երաժշտություններ` ռոք ոճի` օրինակ <>,  <> և այլն: Էմո մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքում ապլրել է բացասական մեծ  սթրես, որը և հանդիսացել է հոգեկան սևեռուն վիճակի, պսիղոնևրոզի, պարանոյայի ևայլն: Դրա հիմք կարող է հանդիսանալ մանկության տարիներին ապրած վախը, ծանր մանկությունը, ծնողների բաժանումը, կամ վաղ տարիքում մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքը և այլ նման ծանր վիճակներ:  Ինչպես հայտնի է այս բոլորը կարող է ծանր ձևով արտահայտվել դեռահասության տարիքում: Եվ այսպես, մարդ որը ապրում է ոչ իրական կյանքում, ապրում է առամց մեկ րոպե կանգ առնելու ցուցադրելով յուր էմոցիաները` լաց, ցավ, տառապանք, սուիցիզմ մենք գիտական լեզվով անվանում ենք Էմո` հաստատելո և տարբերելով նրանց տեսակը հասարակության մեջ: Մենք, բարկանալու հետևանքով, բղավում ենք, հայհոյում, սակայն, դա կարճատև բնույթ է կրում, և, չանցած մի քանի րոպե, կամ ժամ, հանդարտվում, հանգստանում, իսկ էմո ոճի մադկանց մոտ դա տևական է, արտահայտվում է յուրովի ջղաձգությամբ, նյարդային երկարատև լարված վիճակներով, հաճախ մինչև ծանր սթրեսի, կամ միտումնավոր մարմնական վնասվածքների, նույնիսկ` ինքնասպանության: Ժամանակակից կյանքում երիտասարդության մեծամասնությանը հատուկ է ավելորդ լարվածության ցուցաբերումը, սակայն այս դասի մարդկանց` առավել ևս: Մի անգամ ես երկարատև զրույց ունեցա մի աղջկա հետ, որը իրեն համարում էր էմո: Եվ այսպես առաջին հարցը դա, իհարկե, ինչու է նա նխընտրել էմո ոճը կամ կյանքը: Նա ինձ սպառիչ պատասխան չտվեց, սակայն, նրա հետ մի քիչ մտերմանալուց հետո, նա որոշեց պատմել իր անձնական կյանքից մի շարք դրվագներ: Պարզվեց, որ նրա հայրը ժամանակին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից, մայրը մահացել է գլխուղեղում չարորակ ուռուցքից, և դա տեղի է ունեցել, երբ նա եղել է ընդամենը 3 տարեկան