Բելառուսական տարազ

Բելառուսի ազգային տարազների մասին առաջին փաստագրական նյութերը թվագրվում են 16-րդ դարին: Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, ունի բազմադարյա պատմություն։ Սա ապացուցվել է հնագիտական պեղումների և ճանապարհորդների փաստագրած նյութերի արդյունքների հիման վրա։

Բելառուսական հագուստների գլխավոր առանձնահատկությունը սպիտակի չափազանց մեծ օգտագործումն է: Այդ գույնը բնորոշ է բելառուս ժողովրդին: Ավելի վաղ մարդիկ առնչվելով բնության հետ հագուստների ստեղծման գործում օգտագործել են նաև բնական նյութեր: Գործվածքներում կիրառվել է բուրդ, եղինջ և  կտավատ: Ավելի նոր շրջանում բելառուսկաան հագուստներում մեծացավ նաև մետաքսի դերն ու նշանակությունը:

Գյուղացիության շրջանում տարածված էր խոտաբույսերի և հատապտուղների միջոցով ազգային տարազների պատկերազարդման և գունավորման երևույթը:  Դարերի ընթացքում այս երկրի ազգային հագուստները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների՝ պահպանելով իրենց ինքնատիպությունը:

Leave a comment